Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Սերժ Սարգսյանի լռությունը կարող է և օգտակար լինել

Սերժ Սարգսյանի լռությունը կարող է և օգտակար լինել
26.04.2013 | 01:18

Հայաստանի գիտնականները զարմացած են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լռությունից։ Օրերս Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում նրանք ՀՀ նախագահին հստակ հարցրին, թե ինչ է արվում գիտության թերֆինանսավորման և գիտնականների ցածր աշխատավարձերի հարցը լուծելու համար։ Նախագահը ոչինչ չասաց։ Ի՞նչ պետք է ասեր Սերժ Սարգսյանը, ինչպիսի՞ պատասխանի էին սպասում գիտնականները և անձամբ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
-ՀՀ նախագահը ելույթ չունեցավ, սակայն հետո մասնավոր զրույցում այդ հարցին անդրադարձավ։ Աշխատավարձի մասով Սերժ Սարգսյանն ինձ ասաց, որ ինքը հանձնարարականներ է տվել, և հաշվարկները կատարվում են։ Հաջորդը վերաբերում է գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարին, որը, ըստ նախագահի, մտցվելու է թոշակի մեջ։ Երրորդ` մեզ հանձնարարվեց գիտության թերֆինանսավորման, մասնավորապես, սարքավորումների հետ կապված խնդրի շուրջ առաջարկներ ներկայացնել,- մեզ հետ զրույցում պարզաբանեց պարոն Մարտիրոսյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ